ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին կշտամբել է ձմեռային ժամանակի անցնելու նպատակով ժամացույցի սլաքների փոփոխությունից հրաժարվելու բարեփոխման քննարկումը ձգձգելու համար։
ԱՄՆ-ը ձմեռային՝ ստանդարտ ժամանակի է անցել 2026 թվականի նոյեմբերի առաջին կիրակիի գիշերը՝ նոյեմբերի 1-ին։
«Ինչ ափսոս է, որ Սենատը մինչ օրս չի հաստատել «Արևի լույսի պաշտպանության մասին» օրենքը կամ, ինչպես այն նաև անվանում են, «Ես այլևս չեմ ուզում փոխել ժամացույցի սլաքները» օրենքը»,– գրել է ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։
Նախագահը դժգոհել է, որ ժամի փոփոխության պատճառով սովորականից շուտ է մթնում։
«Ես չէի ուզում ընտրություններից առաջ լուն ուղտ դարձնել, քանի որ չէի ուզում, որ որոշ սենատորներ պարտվեին իրենց ընտրապայքարում, բայց շատ ափսոս է, որ նրանք չեն կարողանում դա անել»,– հավելել է նա։
Թրամփը հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատը բազմիցս Սենատ է ուղարկել ժամացույցի սլաքների փոփոխությունը վերացնելու մասին օրինագիծը, և ամեն անգամ բարեփոխումը զգալի աջակցություն է ստացել երկու կուսակցություններից էլ։ Սակայն Սենատում օրինագծի քննարկումը տեղից չի շարժվել։
«Մենք շատ ավելի կարևոր առաջնահերթություններ ունենք, բայց ես կշարունակեմ պայքարել դրա համար»,– խոստացել է ԱՄՆ առաջնորդը։




























