Այսօր՝ դեեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում տեղի է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկել են 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի նպատակն է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ համաձայնագրով ՀՀ-ը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված համաձայնագրին ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: