Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցում:

«Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացների միջեւ արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից եւ երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի «Ժառանգություն» կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով»,- ասվում է կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ:

Մուտքն ազատ է: