«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Հիշեցնենք, որ գործարքներ տեղի չէին ունեցել նաեւ ուրբաթ՝ դեկտեմբերի 14-ին: Բորսայում այսօր դոլար է առաջարկվել 407,75 դրամով, սակայն պահանջարկը չի գերազանցել 407,05 դրամը:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը տատանվում է 406-409 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն հիմնականում կայուն է եւ սակարկվում է 1,31 դոլարից բարձր մակարդակում:

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի  փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7696 ռուբլի: