Մաքսային միությունը նախատեսում է Հայաստանի հետ համագործակցության փաստաթղթեր ստորագրել 2013 թվականի սկզբին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրաիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Նա ներկայացրել է վերջերս Հայաստան կատարած իր աշխատանքային այցը, որի ընթացքում ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումներում քննարկվել են փոխգործակցության ձեւաչափերը:

«Մենք պայմանավորվեցինք, որ Հայաստանի կառավարության եւ ԵՏՀ-ի միջեւ փոխգործակցության վերաբերյալ փաստաթուղթ ենք պատրաստում: Հիմա մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա: Ամենայն հավանականությամբ այն կստորագրվի հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Խրիստենկոն:

Ավելի վաղ առեւտրի եւ տեխնիկական կարգավորման ոլորտներում ԵՏՀ-ն արդեն նման փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինայի հետ: