Հայաստանի սպառողների ասոցիացիան կստուգի ձվերի եւ հավանոցների որակը: Ձվի նմուշները նրանք վերցրել են մանրածախ առեւտրի կետերից եւ հանձնել լաբորատորիաներին՝ անալիզի համար: Ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը նշեց, որ ստուգումներ նախաձեռնելու առթն նախաամանորյա առեւտուրն է: «Ամանորի շեմին մանրածախ շրջանառությունն աճում է նվազագույնը 2,5-3 անգամ: Ապրանքների հոսքը դեպի խանութներ աճում է: Դրանից ելնելով, անհրաժեշտ ենք համարում ստուգել դրանց որակը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Ապրանքները հավաքվել են Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք խանութներից, որոնց շարքում եղել են բոլոր թռչնաֆաբրիկաների արտադրանքը, ինչպես նաեւ ներկրվող հավի միս (բրազիլական):

Դրանք անալիզի կենթարկվեն Երեւանի երեք լաբորատորիաներում Ստանդարտների ազգային ինստիտուտում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում եւ «Նարեկ» ընկերությունում: Հետազոտման արդյունքները Հայաստանի սպառողների ասոցիացիան կստան եւ կհրապարակի մի քանի օր անց: