«Ռոստելեկոմ» ընկերությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ էլեկտրոնային պետական ծառայություններ մատուցելու ոլորտում: Այս մասին Երեւանում հայտարարել է ընկերության փոխնախագահ Նաում Մարդերը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նա նշել է, որ «Ռոստելեկոմը» մեծ փորձ ունի այդ ոլորտում, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ համարվել է Հայաստանի տարածքում էլեկտրոնային պետական ծառայությունների իրագործող:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի կառավարության հետ: Եթե ՀՀ կառավարությունը ցանկանա համագործակցել մեզ հետ ուղղակի կամ դուստր ձեռնարկության միջոցով, մենք բաց ենք դրա համար»,-ասել է Մարդերը:
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Կուրգանի մարզում բացվել է առաջին բազմաֆուկցիոնալ կենտրոնը՝ բնակչությանը պետական եւ տեղական ծառայություններ (վկայականների, տեղեկանքների հանձնում եւ այլն) մատուցելու համար:





























