ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր` դեկտեմբերի 18-ին այսօր պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն:

Նրանք պահանջում են գտնել եւ պատասխանատվության ենթարկել Երեւանի «Ռիչ» սրճարանում իրենց զրույցը ձայնագրողին:

Երկու պատգամավորների` հանցագործության մասին ներկայացրած դիմում ասվում է. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»:

Նշենք, որ համացանցից արդեն հեռացվել է ձայնագրությունը, որը մի քանի օր լուրջ քննարկումների առակա էր դարձել Հայաստանի քաղաքական դաշտում: