Հայաստանում ինտերնետի նկատմամբ ամենից մեծ պահանջարկը հանքագործների եւ ներգաղթյալների ընտանիքների մոտ է: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին մի շարք ինտերնետ պրովայդերների ներկայացուցիչներ, այդ առումով շատ հեռանկարային են Քաջարան եւ Ալավերդի քաղաքները, որտեղ խոշոր լեռնամետալուրգիական ձեռնարկություններ կան: Այստեղ ինտերնետի պահանջարկը ավելի բարձր է, քան՝ նույնքան բնակչություն ունեցող այլ քաղաքներում:

Քաջարանում, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ակտիվորեն հետաքրքրվում են նոր հեռահաղորդակցային ծառայություններով:

Ինտերնետի նկատմամբ վճարունակ պահանջարկ կա նաեւ այն շրջաններում, որտեղից առավել շատ են մեկնում արտագնա աշխատանքի, հիմնականում Ռուսաստան:

«Խոպանչիներով» հարուստ քաղաքներից են Մարտունին ու Արթիկը, ինչպես նաեւ հարակից գյուղերը: Նրանց ընտանիքները «Skype»-ից ամենաակտիվ օգտվողներն են: