Նոր Զելանդիայում ափ է նետվել գաճաճ կետը, որին գիտնականները մահացած էին համարում միլիոնավոր տարիներ առաջ: Սա թույլ կտա մանրամասնորեն հետազոտել այս հազվադեպ հանդիպող կաթնակերին, որի մասին փաստացի ոչինչ հայտնի չէ:
Խորհրդավոր եւ անորսալի գաճաճ կետը, որը շատ հազվադեպ է մոտենում ափին, ամենափոքր եւ հնում գոյություն ունեցած բեղավոր կետերի բազմազանությունից ներկայումս մնացած միակ հարազատն է, ասված է Proceedings of the Royal Society ամսագրի հոդվածում:
Գաճաճ կետը համեմատաբար կարճ մարմին ունի, որի երկարությունը հասնում է ընդամենը 6,5 մետրի եւ ապրում է Հարավային կիսագնդի ջրերում: Այդ խորհրդավոր կաթնակերի ներկայացուցիչներին մարդիկ օվկիանոսում հանդիպել են ընդամենը մի քանի անգամ, գրում է NEWSru.com-ը:
Այս կետը իր եղբայրներից տարբերվում է դեմքի տարօրինակ տեսքով, որի հետեւանքով նրա հայացքը «մռայլ» է թվում: ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այս տեսակը ներկայումս գոյություն ունեցող բեղավոր կետերից առանձնացել է 17-25 մլն տարի առաջ:





























