NEWS.am-ը որոշալի կրճատումներով ներկայացնում է Ադրբեջանում բնակվող գրող եւ այլախոհ Էմին Միլիի եւ բրիտանաադրբեջանցի ակտիվիստ ու Մեծ Բրիտանիայում ադրբեջանական ժողովրդավարական ասոցիացիայի տնօրեն Մուրադ Հասանլիի հոդվածը, որը հրապարակվել է EurasiaNet.org կայքում:

Թեեւ 2009թ. Ադրբեջանի Սահմանադրության մեջ  կատարված հակասական եւ վիճելի փոփոխություններին, որոնցով իբր հանվում է նախագահական ժամկետի սահմանափակումը, 2013թ. նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի առաջադրման հարցը կասկածելի է մնում:

Սահմանադրական փոփոխությունները կատարվել էին  2008թ. նախագահի պաշտոնում Ալիեւի «վերընտրությունից» հետո: Նա նախագահական երդում է տվել  այդ ժամանակ գործող Սահմանդրության վրա, որը երկու անգամ անընդմեջ ընտրվելու ժամկետ էր սահմանում:

Այսպիսով, Իլհամ Ալիեւը երրորդ անգամ նախագահի պաշտոնում չառաջադրվելու  իրավական պարտավորություն պետք է ունենա: Նրա նման  մտադրությունը  դատական վեճերի օբյեկտ է, որը ներկայումս նախապատրաստվում է  ընդդիմության հնարավոր թեկնածուների կողմից` միջազգային դատական քննարկման հնարավորությամբ, եթե ներքին իրավական գործընթացներն ազատ եւ արդար չլինեն: Հաշվի առնելով Ադրբեջանի կոռումպացվածությունը, գործն ամենայն հավականությամբ կավարտվի  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Արդյոք տարօրինակ չէ, որ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոնալդ Կոբիան  դեկտեմբերի 5 –ին փաստորեն հավանություն տվեց Ալիեւի երրորդ ժամկետին: Ինչու էր ԵՄ դեսպանը նման հայտարարությամբ հանդես եկել, երբ այս տարեսկզբին  Եվրախորհրդարանը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը դատապարտող հայտարարություն էր ընդունել:

Տեղի ադրբեջանցի ակտիվիստները ենթադրում են, թե Կոբիայի  հայտարարության դրդապատճառն ավելի շատ կապված է տարբեր էներգետիկ գործարքներով, որոնք ԵՄ –ն հուսահատորեն ձգտում է ստորագրել նախագահ Ալիեւի հետ:

Նման  ուղերձը կարող է ոչ միայն վնասել Եվրամիության հեղինակությունը Ադրբեջանի քաղաքացիների աչքում, այլ նաեւ կասկածի տակ դնել ԵՄ անաչառությունն առաջիկա ընտրություններում:

Ադբեջանցի հայտնի փաստաբան, «ՌԵԱԼ» ընդդիմադիր  շարժման առաջնորդներից Էրքին Գադիրլին պնդում է, որ Ալիեւը սահմանադրական իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու եւ ԵՄ դեսպան Կոբիան պետք է հեռանա Ադրբեջանից:

Տվյալ փուլում Բրյուսելում Կոբիայի ղեկավարները  եւ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը, ինչպես նաեւ ԵՄ գերագոոյն ներկայացուցիչ Քեթրիրն Էշթոնը  պետք է միջամտեն եւ փորձեն սահմանափակել վնասը: Ակնհայտ է, որ դեսպան Կոբիայի դիրքորոշումը, որպես ԵՄ պատվիրակության ղեկավարի, որեւէ քննադատության չի դիմանում եւ այն պետք է ետ կանչվի:

Ադրբեջանում Եվրոպայի երկարաժամկետ շահերն ու  ներկայությունը սպառնալիքի տակ են: