Հայաստանի սփյուռքի նախարարությունը 350 սիրիահայերի օգնել է աշխատանք գտնել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին հայտնել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով՝ աշխատանք գտնելու խնդրանքով դիմել են 700 սիրիահայեր: «Մենք անում ենք ամեն հնարավորը դժվարին վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորելու համար»,- վստահեցրել է Հրանուշ Հակոբյանը:
Աջակցություն կցուցաբերվի նաեւ ձեռնարկատերերին: Զարգացման հայկական գործակալությունը եւ Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության ազգային կենտրոնը ուսումնական դասընթացներ են անցկացնում գործարարների համար, որոնք ավարտելով` նրանք իրենց նախագծերի վարկավորման հնարավորություն կստանան ատոնյալ պայմաններով` մինչեւ երեք տարի տարեկան հինգ տոկոս տոկոսադրույքով», – նշել է Հրանուշ Հակոբյանը:





























