Տիեզերական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ամերիկյան SpaceX ընկերությունն ուղղահայաց թռիչքով եւ վայրէջքով հրթիռի փորձարկում է անցկացրել: Թեքսաս նահանգի զորավարժարանից Grasshopper (Մորեխ) սարքը բարձրացել է 40 մ:
Այն օդում մնացել է 29 վայրկյան՝ նախքան չորս ոտքերի վրա վայրէջք կաըարելը:
«Մորեխի» թռիչքը բարձր է եղել նախորդ երկու վարժանքային թռիչքների համեմատ, երբ հրթիռը սեպտեմբերի 21-ին մոտ երկու մետր էր բարձրացել, իսկ նոյեմբերի 1-ին՝ հինգ: Այս անգամ սարքը տասհարկանի շենքի բարձրության է հասել, հայտնում է NEWSru.com-ը:
SpaceX-ը բազմանգամյա տիեզերական սարքեր է մշակում: Grasshopper-ը հետագա փորձարկումները կկատարի հաջորդ տարի: Մարս կատարելիք գիտարշավների ընթացքում «Մորեխի» հետ մեծ հույսեր են կապում:











