Երեւանն ու Թեհրանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները: Երեւանում կայացել է Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի եւ Աբաս Արաքչիի հանդիպումը, հայտնում է ՖԱՐՍ-ը: 

Ըստ աղբյուրի` Արաքչին Երեւան էր ժամանել նախօրեին՝ հայ-իրանական հանձնաժողովի քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու համար: Քոչայանն ու Արաքչին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանի վերջին զարգացումների  վերաբերյալ կարծիքներ փոխանակել: Կողմերը նաեւ անդրադարձել են ղարաբաղյան կարգավորման եւ սիրիական ճգնաժամի հարցերին: 

Այցի շրջանակում Արաքչին կհանդիպի նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: