Sophos ընկերության մի քանի հարյուր խոշոր ընկերություններում անցկացված հարցման տվյալների համաձայն, 2009 թվականին հասարակական ցանցերի վրա հարձակումների դեպքերը կտրուկ ավելացել են։ Xakep.ru-ի հաղորդմամբ, հարձակումների ավելացումը պայմանավորված է այն հանգամաքով, որ շատ ընկերություններում աշխատակիցներին թույլատրում են աշխատանքային ժամերին օգտվել սոցիալական կայքերից։ Աղբյուրի համաձայն, մեկ տարվա ընթացքում սպամի եւ վտանգավոր ծրագրերի քանակը սոցիալական ցանցերում ավելացել է միջինը 70 տոկոսով, իսկ Facebook-ում եւ Twitter-ում այն եռապատկվել է։
Վերլուծության հեղինակները նշել են, որ սոցիալական ցանցից օգտվողների 57 տոկոսը սպամ է ստացել, իսկ 36 տոկոսը վարակիչ հավելվածներ են ստացել։




























