Միջմոլորակային թռիչքը կարող է տիեզերագնացին տկարամիտ դարձնել, կարծում է Ռոչեսթերի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Քերրի Օ'Բանիոնը:
Գիտնականներին արդեն հայտնի են բազմաթիվ բացասական փոփոխոթյուններ, որ տեղի են ունենում մարդու հետ տիեզերքում երկար մնալու հետեւանքով: Բայց URMC-ի նոր հետազոտությունը ցույց է տալիս, թեդեպի Մարս եռամյա առաքելության ժամանակ հնարավոր ճառագայթումը կարող է կոգնիտիվ խնդիրների հանգեցնել մարդու ուղեղում` կապված Ալցհեյմերի հիվանդության հետ: Հնարավոր է` այդ խնդրի պատճառով ավելի արագաշարժ տիեզերանավեր նախագծվեն, այլապես «տիեզերքի նվաճողները» մեկանգամյա անձնակազմեր կդառնան:





























