«Pew Internet & American Life Project» կենտրոնի մասնագետների անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ներկայումս յուրաքանչյուր չորրորդ ամերիկացին պլանշետ է օգտագործում, իսկ յուրաքանչյուր երրորդը` պլանշետ կամ էլեկտրոնային գիրք: Ընդ որում` պլանշետների մասը գնալով աճում է, իսկ գրքեր կարդալու սարքերինը` նվազում:
2010թ-ին ամրիկացիների միայն 9%-ն էր օգտվում պլանշետներից կամ էլեկտրոնային գրքերից: 2010թ. հոկտեմբերին ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ չափահաս ամերիկացիների 4%-ն ունի պլանշետ, իսկ 5% - ը` էլեկտրոնային գրքեր: 2011 թ. կեսերին իրավիճակը մի փոքր փոխվեց հօգուտ ռիդերների. ամերիկացիների 12%-ը էլեկտրոնային ռիդերներ ուներ, իսկ 8% - ը` պլանշետներ: 2011թ. ավարտին թե պլանշետների, թե ռիդերների տոկոսային հարաբերակցությունը հավասարվեց` 10-ական տոկոս, հաղորդում է «Techcrunch»-ը:
2012թ. վերջին պլանշետների թիվը, ըստ «Pew Internet & American Life Project»-ի մասնագետների, գերազանցել է ռիդերների թիվը: Միաժամանակ, 2012թ-ին էլեկտրոնային ռիդերներ օգտագործողների թիվը նույնպես կրկնապատկվել է: Իսկ տպագիր գրքեր կարդացողների թիվը նվազել է 72%-ից մինչեւ 67%-ի, հաղորդում է «Kurs.ru»-ն:





























