Մի քանի հարյուր մոտոցիկլիստներ Կալիֆորնիայի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկում ցնցող ֆլեշմոբ են կազմակերպել` մասնակիցներից մեկն իր սիրելիի սիրտն ու ձեռքն է խնդրել:
Լոս Անջելեսի մերձակա ավտոմայրուղով ընթացող մոտոցիկլիստներն անսպասելի կանգնել եւ դադարեցրել են մայրուղու մի հատվածի երթեւեկությունը: Ապագա փեսան` 24-ամյա Հեկտոր Մարտինեսն, իր սիրելիի` Փեյջ Ֆերնանդեսին խնդրել է պատրաստվել ոչ մեծ շոուի:
Այդ պահին զույգի մոտոցիկլետը գեղեցիկ ձեւով ծածվել է վարդագուն ամպով, որից հետո երիտասարդը` կանգնելով գետնին` ծնկի է իջել իր երկրորդ կեսի առաջ:
Անմիջապես դրանից հետո,հետեւել է ավանդական հարցը եւ ամուսնական մտանու ցուցադրումը` երջանիկ հարսնացուն հաստատուն համաձայնությամբ է պատասխանել, հաղորդում է LifeNews-ը:
Ցավոք, այդ իրադարձությունը ոչ բոլորի սրտով էր: Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանությունն արդեն հետաքննում է մայրուղում պատահած դեպքը: Իշխանություններն ապագա ամուսիններին սպառնում են հասրակական կարգը խախտելու համար լուրջ մեղադրանքով:











