Ճապոնական Սապորոյում բացվել է ավանդական Ձյան փառատոնը (Յուկի մացուրի): Ներկայացված են տարբեր չափերի 216 ձնե եւ սառցե քանդակներ՝ ճապոնական հնագույն առասպելական տեսարաններ, մուլտֆիլմերի, հեքիաթներ հերոսներ, հայտնի մարզիկների քանդակներ, Տոկիոյի Կաբուկի թատրոնի շենքը գրեթե ողջ մեծությամբ:
Ձյան եւ սառույցի միջոցով վերստեղծվել է Ճապոնիայի գլխավոր սիոնիստական տաճարը՝ Իսեն, որտեղ պահվում են կայսերական տան խորհրդանիշները: Բոլոր քանդակների կերտման համար ավելի քան 32,5 տոննա ձյուն է պահանջվել: Փառատոնի այցելուների մեծ մասը նախընտրում է օրվա մութ ժամերին դիտել քանդակները, երբ դրանք գեղեցիկ լուսավորվում են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փառատոնի շրջանակում լավագույն ձնե քանդակ միջազգային մրցույթ է անցկացվում: Քանդակագործների ամեն թիմ 20 ժամ հետո պետք է ներկայացնի պատրաստի աշխատանքը:
Հոկայդոյի վարչական կենտրոն Սապորոյում Ձյան փառատոնն անցկացվում է 1950թ.-ից: Ընթացիկ՝ 64-րդ փառատոնը կշարունակվի վեց օր՝ մինչեւ փետրվարի 11-ը:











