Հյուսիսային Կորեան իր կողմից տիեզերքի նվաճման եւ ԱՄՆ-ի քաղաքների ոչնչացման մասին տեսանյութ է հրապարակել:
Հյուսիսային Կորեայի հաղթանակի մասին քարոզչական տեսանյութը YouTube-ից հեռացվել է հեղինակային իրավունքը խախտելու համար. Տեսանյութի հեղինակներն օգտվել են ամերիկյան Activision Games Inc ընկերության Call of Duty համակարգչային խաղի կադրերից, նշում է Reuters-ը, սակայն վիդեոհոսթինգի այլ օգտվողներ հասցրել են պատճենել այն:
Ըստ սյուժեի՝ Հյուսիսային Կորեայի երիտասարդ բնակիչը երջանիկ երազ է տեսնում, որում հայրենի երկրի տիեզերանավը թռչում է տիեզերք: Այնտեղից երեւում են կորեացիների երջանիկ դեմքերը, որոնք այժմ միասնական պետությունում են բնակվում՝ սպիտակ-երկնագույն դրոշով, գրում է NEWSru.com-ը:
«ԱՄՆ-ում սեւ ամպեր են կուտակվում: Երեւում է, արատավորության որջը ճարճատում է իր իսկ բորբոքած կրակում», - ավերված քաղաքների կադրերին ուղեկցող տեքստն է մեջբերում Alun Hill անվամբ օգտատերը: «Ոչ ոք չի կարող մեզ շեղել մեր հաղթական ուղուց», - ասվում է տեսանյութում:
«Ես տեսել եմ դա, բայց նման պատվի չեմ արժանացնի, որպեսզի մեկնաբանեմ», - ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Երկրի պաշպանունակությունը բարձրացնելու մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վախեցնող հայտարարությունները հնչել են Ճապոնական ծովում ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների ֆոնին: ԿԺԴՀ-ի հարավային հարեւանի պաշտպանության նախարարությունը չի թաքցրել, որ այդկերպ ցանկանում են լրացուցիչ ճնշում գործադրել Փհենյանի վրա, որը սպառնում է երկրի պատմության մեջ երրորդ անգամ միջուկային փորձարկումներ իրականացնել, նշում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրներին:











