Գիտնականները կարողացել են ճշգրտությամբ վերականգնել կաթնասունների ընդհանուր նախատիպի կերպարը, որն ապրել է մոտ 65 մլն տարի առաջ:

Նյու Յորքի Սթոունի Բրուկի համալսարանի  գիտնական Մորին Օ` Լիրին BBC-ին ասել է, որ նախագծի վրա աշխատել են գիտնականներ ողջ աշխարհից:

Նշվում է, որ կաթնասունների նախատիպը ոչ մեծ չափերի է եղել` առնետի նման, բայց երկար եւ փարթամ պոչով: Կենդանին ապրել է ծառերի վրա եւ սնվել հիմնականում միջատներով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ավելի «երիտասարդ» է եղել, քան ենթադրում էին` 36 մլն տարով, եւ ի հայտ է եկել դինոզավրերի անհետացումից  200-400 հազար տարի հետո: