Երեւանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում Վրաստանի ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները:

Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե եւ ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաեւ վանքեր, գերեզմանոցներ եւ մզկիթներ:

Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունը՝ Այդին Դավուդիի:

«Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վարերագրական ֆիլմը ներկայացվում է ձեր ուշադրությանը: