Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը թիվ  6 երաժշտական դպրոցում տեղակայված  3/30 ընտրատեղամաս քվեարկության էր եկել կնոջ, որդու եւ կրտսեր դստեր հետ. վերջինս այսօր չափահաս է դարձել եւ իրավունք ստացել մասնակցել քվեարկությանը:

Վարդան Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ յոթ տարի սովորել է տվյալ երաժշտական դպրոցում: Հարցին, թե նախորդ նախագահական ընտրություններում ո՞ւմ է ընտրել պատասխանեց, թե չի ասի, սակայն հավելեց, որ 2008թ-ին եղել է Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի անդամ: «Դժվա՞ր է հասկանալ, թե ում եմ ընտրել»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է սպասումներին, նախագահի թեկնածուն ասաց, որ հաղթանակի սպասումներ ունի: Նա բոլորին մաղթեց ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ հավելեց, որ ընտրությունները այս օրով չեն ավարտվում: