NASA-ի մասնագետները Գոլդսթոուն աստղադիտարանի մոլորակային ռադարի օգնությամբ որոշել են 2012 DA14 աստերոիդի չափերն ու պտտման փուլերը: Աստերոիդը փետրվարի 15-ին մոտ հեռավորությամբ անցել է Երկրի կողքով: պարզվել է, որ այն 20 մետր լայնությամբ եւ 40 մետր երկարությամբ օբյեկտ է եղել, որը մեկ պտույտ է կատարել իր առանցքի շուրջ:

Վիեննայում կայացած ՄԱԿ-ի նիստում համապատասխան տվյալները ներկայացրել է NASA-ի ստորաբաժանման ղեկավար Լինդլի Ջոնսոնը:

2012 DA14 աստերոիդը հայտնաբերվել էր 2012թ. փետրվարին իսպանական Լա Սագրա աստղադիտարանի կողմից: Փետրվարի 15-ին այն անցել էր Երկրից 27,7 հազար կմ հեռավորությամբ:

Մոտենալուն զուգահեռ NASA-ի ռադարը 8 ժամ տեւած չափում է կատարել եւ պարզել օբյեկտի չափերը: