Առավոտից չդադարող տեղատարափ անձրեւն ու ամպրոպը կաթվածահար են արել Աթենքի կյանքը: Ոստիկանությունն ստիպված է եղել փակել իսկական գետերի վերածված փողոցները:
Դադարեցվել է երթեւեկությունը նաեւ Աթենքի ազգային մայրուղու վրա: Էլեկտրամատակարարման խափանումների պատճառով չեն գործել լուսաֆորները, ինչի հետեւանքով իսկական քաոս է առաջացրել: Մետրոպոլիտենը եւս լցվել է ջրով: Փրկարարները հայտնել են, թե տեղի բնակիչներից մոտ 900 կանչ են ստացել:
Զոհերից եւս չի հաջողվել խուսափել: Իր մեքենայում փակված են գտել 23-ամյա մի աղջկա, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է «Утро.Ру»-ն:











