Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքն ավարտվեց երեկոյան ժամը 20:20-ին: Դրանից առաջ ընդդիմադիր նախագահի թեկնածուի կողմնակիցները երթ կազմակերպեցին, անցնելով Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով եւ կրկին վերադարձան Ազատության հրապարակ: Այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր կողմանկիցները միմյանց հաջողություն եւ բարի գիշեր մաղթեցին եւ հեռացան: (ֆոտոռեպորտաժ)
Երթից առաջ իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ մտադիր է շարունակել պայքարը մինչեւ հաղթանակ, ինչպես նաեւ թվարկեց առաջիկա օրերի միջոցառումների ցանկը: Նա կայցելի Հայաստանի երեք քաղաքներ, ինչպես նաեւ զանգվածային հանրահավաքներ կանցկացնի Ազատության հրապարակում, փետրվարի 24-ին:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրական տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 58,64 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,74 տոկոս: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, համարելով, որ դրանք կեղծվել են:











