76 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի բլյուզային կիթառահար Մեջիք Սլիմը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով  երաժշտի մենեջերին:

Մեջիք Սլիմի իսկական անունը Մորիս Հոլթ է: Նա ծնվել էր 1937թ., դաշնամուր է  պարապել, սակայն 13 տարեկանում աջ ձեռքի մատը կորցնելուց հետո կիթառահար է դարձել:  1955թ. նա մեկնել է Չիկագո, որտեղ սկսել է բաս նվագել եւ ծանոթացել բլյուզմեն Մեջիք Սեմի հետ, որն էլ դարձել է նրա ուսուցիչը, հետագայում նրա պատվին իր կեղծանունն է անվանել, գրում է gazeta.ru-ն:

Մեջիք Սլիմն առաջին ձայնագրությունը թողարկել է 1966թ., նա ունի երեսունից ավելի բլյուզային սկավառակներ: Այս տարվա հունվարին Սլիմը իր հերթական  շրջագայությունը ստիպված էր ընդհատել հիվանդության պատճառով: