ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի պարը «Late Night with Jimmy Fallon» շոուի ժամանակ «YouTube»-ի հիթ է դարձել: Շոուն վարող, կնոջ զգեստ հագած  Ջիմ Ֆելոնի հետ նրանք կատարել են «Մայրիկի պարը:»: «Evolution Of Mom Dancing» համարում Օբաման ու Ֆելոնը մի շարք զավեշտալի շարժումներ են  կատարում, որոնք  ուղեկցվում են «Գնիր թարմ մթերք» եւ նմանատիպ բովանդակության այլ լուսագրերով, հաղորդում է  «NEWSru.com»-ը:

Տեսահոլովակը ցանցում հայտնվել է փետրվարի 22-ին եւ արդեն դիտվել է 1,2 մլն անգամ:Պարը կատարվել է Միշել Օբամայի աջակցության Let's Move («Եկենք շարժվենք»), արշավի շրջանկում, որն առողջ ապրելակերպ է քարոզում: