Ճարպակալումը, նյութափոխանակության խանգարումները եւ առողջության հետ կապված այլ խնդիրները, որոնք քրոնիկ անքնության հետեւանք են, կարող են կապված լինել գեների «ընթեռնելիության» խանգարման հետ, Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում հայտարարել են կենսաբանները:
Քնի քրոնիկ պակասը կարող է անսպասելի հոգեկան էֆեկտների` հալիցունացիաների, հիշողության կորստի, իրականությունից կտրվածության պատճառ դառնալ, ինչպես նաեւ հանգեցնել կաթվածների, ինֆարկտի, ճարպակալման, հիպերտոնիայի եւ այլ լուրջ հիվանդությունների:
Մեծ Բրիտանիայի գիտնականները գտել են այդ խախտումների հավանական պատճառը` հետեւելով մեկ շաբաթ իրենց քնից զրկած երկու տասնյակից ավելի կամավորների օրգանիզմում բջիջների աշխատանքին: Համեմատության համար գիտնակականները յոթ օր անց կրկնակի գիտափորձ են արել, երբ կամավորները սովորական կյանքի են վերադարձել: Պարզվել է, որ քրոնիկ անքնությունը նվազեցրել է 700-ից ավելի գեների ակտիվությունը: Դրանց մեծ մասը կապված է եղել քնի եւ կենսառիթմերի հետ, սակայն դրանցից մոտ քսանը պատասխանատու են եղել իմունային համակարգի համար, իսկ գենոմի մնացած հատվածները` բջիջների նյութափոխանակության եւ ԴՆԹ-ի «փաթեթավորման» համար:




























