Կոլումբիական RCN հեռուստաընկերության լրագրողուհուն եւ նրա հետ աշխատող օպերատորին ծեծի են ենթարկել Կարակասի բնակիչները այն պահին, երբ աղջիկը հայտնում էր նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին:
Թղթակիցը եկել էր հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում էր կոմանդանտեն, որպեսզի ուղղի եթեր մտնի եւ հաղորդի մահվան մասին:
Երբ Կարմեն Անդրեա Ռենգիֆոն սկսել է խոսել չավեսի մահվան մասին, քաղաքական ակտիվիստները հայհոյանքներ են հասցրել նրան, սակայն լրագրողը չի կանգնել եւ շարունակել է անել իր աշխատանքը:
RCN-ի օպերատորին հաջողվել է արձանագրել այն պահը, երբ մի քանի անձինք հարձակվել են լրագրողի վրա եւ հարվածներ հասցրել նրա գլխին: Արյունոտված լրագրողը օգնություն է խնդրել իրավապահներին, սակայն վերջիններս չեն միջամտել, հայտնում է LifeNews-ը:
Չավեսի բազմաթիվ կողմնակիցներ չեն սիրում կոլումբիական լրատվամիջոցները եւ կարծում են, որ նրանք սխալ տեղեկություններ են հաղորդում իրենց երկրի մասին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ի գիշերը Վենեսուելայի նախագահը մահացել է: 58-ամյա Չավեսի մոտ քաղցկեղի վիրահատությունից հետո բարդություններ էին սկսվել:











