Վաշինգթոնում ուժեղ ձյուն է եկել, որի հետեւանքով փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները, գրում է The Washington Post-ը:

Ձնաբքի նախազգուշացումից հետո Սպիտակ Տունը չեղյալ է հայտարարել մարտի 6-ին նախատեսված մամուլի ասուլիսը: Աշխատում է միայն ԱՄՆ Կոնգրեսը, որը մոտ օրերս պետք է քննարկի երկրի բյուջեի սեկվեստրի հարցը, գրում է Gazeta.ru-ն:

Ձյունը բարդացրել է նաեւ օդանավակայանների գործունեությունը: Bloomberg-ի ներկայացմամբ` Վաշինգթոնում չեղյալ է հայտարարվել 1618 ներքին չվերթ եւ մոտ 1000 միջազգային չվերթ:

Ինչպես հաղորդում է «Եվրանյուսը», ԱՄՆ-ի հյուսիսային նահանգները ձյան տակ են հայտնվել: Ձնաբուքը հասել է Մոնթանա, Մինեսոթա, Վիսկոնսին, Հյուսիսային եւ Հարավային Դակոթա նահանգներ: