Վենեսուելայի նախագահի մահվան անմիջական պատճառը սրտի կաթվածն է եղել, հայտնել է նախագահական գվարդիայի ղեկավար Խոսե Օմելյան, որը կյանքի վերջին րոպեներին առաջնորդի կողքին է եղել:
Գեներալի խոսքով՝ Ուգո Չավեսը գրեթե չէր կարողանում խոսել, բայց շշնջացել է. «Չեմ ուզում մեռնել: Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ մեռնեմ»,- հայտնում է AP-ը:
Rbc-ի տվյալով, մարտի 7-ին հայտնի է դարձել, որ Վենեսուելայի նախագահին կարող են հուղարկավորել իր կուռքի՝ Իսպանիայի գաղութատիրությունից Լատինական Ամերիկայի ազատագրման պայքարի մարտիկ Սիմոն Բոլիվարի կողքին:
Միաժամանակ, Ռազմական ակադեմիայի մոտ, որտեղ դրված է Չավեսի մարմինը, երեքկիլոմետրանոց հերթ է գոյացել: Շատերն արդեն մի քանի ժամ է հերթ են կանգնած, բայց չի հաջողվում ներս մտնել:
Այժմ Կարակասում գիշեր է: Պատիո դը Արմասը, որտեղ գտնվում է առաջնորդի մարմինը, մինչեւ առավոտ կփակեն, այդ պատճառով շատերը կգիշերեն փողոցում՝ հերթում տեղը չկորցնելու համար:
Ըստ ականատեսների՝ մահացած Չավեսի «դեմքը խաղաղ է», նա զինվորական համազգեստով է եւ դեսանտայինի կարմիր բերետով, որը հաճախ էր կրում:
Կոմենդանտեի մարմինը հոսպիտալից Ռազմական ակադեմիա տեղափոխմելիս թափորը ութ կմ է ձգվել եւ տեղ է հասել ավելի քան յոթ ժամում:











