Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն երդվել է երկրի խորհրդարանի առաջ՝ որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Նա հայտարարել է, որ երկրում պետք է անհապաղ նոր նախագահական ընտրություններ անցկացվեն:

Մադուրոն երդման տեքստը կարդացել է Ազգային ասամբլեայի պատգամավորների առաջ: Ըստ Վենեսուելայի սահմանադրության` նոր ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահի մահից հետո 30 օրվա ընթացքում, սակայն դրանց հստակ  ամսաթիվը չի նշվել: 

Խորհրդարանի խոսնակ Դիոսդադո Կաբելիոն հայտնել է, որ երկրի իշխանությունները գործում են հիմնական օրենքի բոլոր դրույթներին համապատասխան, ըստ որոնց` տվյալ հանգամանքներում պետության ղեկավար պետք է դառնա փոխնախագահը, հայտնում է  АН-online-ը:
Ըստ Մադուրոյի` նոր ընտրություններում պետք է հաղթի թեկնածուներից արժանին:

Մադուրոն նաեւ հայտնել է, որ Վենեսուելայի փոխնախագահի պարտականությունները կստանձնի գիտության եւ տեխնոլոգիայի նախարար Խորխե Արեասան: