Նախօրեին Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողությանը որդու հետ մասնակցող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասվում էր երկրի  պետական օրհներգի հնչյունների ներքո:

Երբ օրհներգը ավարտվել է, փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն Ուգո Չավեսի դագաղին է դրել ազատագրական պայքարի հերոս Սիմոն Բոլիվարի սրի կրկնօրինակը, այնուհետեւ հերթով մոտեցել են տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Դագաղի մոտ կանգնել են Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի առաջնորդը համբուրել է Չավեսի փակ դագաղը: Նրանց հաջորդել  է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Չավեսին առանձին հրաժեշտ տալու էին եկել նաեւ վենեսուելացի հայտնի մարզիկները:

55 երկրների պատվիրակություններ են հրաժեշտ տվել վենեսուելական կոմանդանտեին, որը վախճանվել էր այս շաբաթ՝ 58 տարեկան հասակում: Պատվիրակություններից 32-ը գլխավորում էին պետությունների ղեկավարները: