ԱՄՆ-ի երիտասարդության շրջանում Facebook-ը դադարում է ամենատարածված սոցցանցը լինելուց, ցույց են տալիս ամերիկացի ուսումնասիրողների հարցումները:

 «Կարծում ենք, որ մեր որոշ երիտասարդ օգտվողներ ավելի հաճախ օգտվում են այլ սոցցանցերից, օրինակ` Instagram-ից», – խոստովանել են Facebook-ի ներկայացուցիչները, գրում է TIME-ը:

Instagram-ը նկարների տեղադրման առումով է հարմար, Twitter –ը` գրառումների, իսկ երրորդ տեղում Tumblr-ն է:

Սակայն gazeta.ru-ն հայտնում է, որ Facebook-ի լսարանն ամբողջ աշխարհում շարունակում  է աճել, 2012-ին այն ավելացել է 28%-ով: