Նոր Զելանդիայում ծովափին հանգստացողները փրկել են ծովի ալիքների մեջ հայտնված երեխային: Ալեկոծ ծովում հայտնված երեխային փրկելու են նետվել զբոսաշրջիկներն ու փրկարարները, ովքեր 12 մարդուց բաղկացած կենդանի շղթա են կազմել, որպեսզի հասնեն երեխային:

12-ամյա Ջոշուա ՄաքՔուոյդը խաղալիս է եղել ափին, երբ ալիքը ծածկել է նրան ու քշել դեպի ծովը: Նա փորձել է լողալ դեպի ափը, բայց ալիքը շատ ուժեղ է եղել: Տղայի վախեցած ընկերը կսել է օգնություն կանչել: Առաջինն արձագանքել են գերմանացի մի զբոսաշրջիկ, փորձելով միայնակ երեխային ափ դուրս բերել, բայց հասկանալով, որ դա անհնար է, օգնություն է կանչել: Արդյունքում ափին գտնվողները 12 մարդուց բաղկացած կենդանի շղթա են կազմել, հաղորդում է NEWSru.com-ը:

Ջոշուայի հոր խոսքով՝ ալիքի հարվածներից մեկից տղան կորցրել է գիտակցությունը, հաղորդում է Radio New Zealand-ը: Ջոշուային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկնել են դեպքի մասին տեղեկացած նրա ծնողները: