Ավստրալացի պատանին գնացքի ուղեւորներին ցնցել է իր արարքով. նա մեծ արագությամբ սլացող գնացքի պատուհանից դուրս է սողոսկել եւ կառչած մնացել միայն մեկ ձեռքով:

Ուրախ երիտասարդների խումբը վերադառնում էր տեղական Good Life երաժշտական փառատոնից եւ բավական աշխույժ էր: Նրանցից մեկը մոտեցել է մատուհանին, հանել վերնաշապիկը, պատուհանից դուրս եկել՝ միայն մեկ ձեռքով կառչած մնալով: Մտածածն անելուց հետո կրկին ներս է մտել՝ կատարած պարտքի զգացումով: 

Ըստ հոգեբանի՝ նման պահվածքը զարմանալի չէ անցումային տարիքում, սակայն զարմանալի է, որ ընկերներից ոչ ոք չի փորձոլ նրան հետ պահել, բոլորը հանգիստ դիտել են, գրում է Life News-ը:

Հանդուգն պատանու արարքի տեսագրությունը հանձնել են իրավապահներին, որոնք այժմ որոշում են էքստրեմալի ճակատագիրը: