Քեմբրիջի համալսարանի գիտնականների խումբը` Microsoft-ի հետազոտական կենտրոնի աջակցությամբ ալգորիթմեր է մշակել, որոնց օգնությամբ կարող է հաշվել Facebook-ի օգտատերերի անձնական որակները` ըստ «լայքերի»: Գիտնականները օգտագործել են ավելի քան 58 հազար կամավորների տվյալները վիճակագրական մոդելի օգնությամբ:

Ըստ հաշվետվության, ալգորիթմը կարող է 95 տոկոս ճշգրտությամբ տարբերակել աֆրոամերիկացուն սպիտակից: Սեռական կողմնորոշումը համակարգը պարզել է 88 տոկոս, հավատքը` 82 տոկոս, իսկ թմրանյութի կիրառման հավանականությունը 73 տոկոս ճշգրտությամբ: Ընդ որում, հետազոտողները ընդգծում են, որ ճշտումները ոչ միշտ են ուղղակի եղել: Օրինակ, նույնասեռականների միայն 5 տոկոսն է «լայքել» միասեռ ամուսնություններին, գրում է Lenta.ru-ն:

Համակարգը նաեւ պարզել է, որ նրանք, ովքեր պարույրների տեսքով կարտոֆիլ ֆրի են սիրում, ավելի բարձր IQ ունեն, իսկ «Սահում եմ գետնին գուլպաներով» էջը հավանողների մեջ դժվար թե թմրանյութ օգտագործած մարդ լինի:

Գիտնական Մայքլ Կոսինսկին նշել է, թե ալգորիթմը շատ պարզ է, եւ այն կարող են օգտագործել մարկետինգային ու ինտերնետ կազմակերպությունները, մարդու անձնական տվյալներն իմանալու համար: