Սիքստինյան մատուռից բարձրացող սեւ ծուխը վկայում է, որ կոնկլավն առաջին օրը  նոր Հռոմի պապ չի ընտրել:

Մարտի 12-ին կարդինալները հավաքվել էին հերթական պապի ընտրության համար: Սակայն քվեարկությունն սկսվելուց մի քանի ժամ անց հայտնի էր դարձել, որ  պապի հաջորդը դեռ չի որոշվել, հայտնում է KM.RU-ն:

Կոնկլավը հանդիսավոր երգեցողությամբ ուղեկցվող երթով ուղեւորվել էր դեպի Սիքստինյան մատուռի Սուրբ Պետրոսի տաճար:

Քվեարկությունից առաջ բոլոր մասնակիցները երդվել են, որ լռություն կպահպանեն տաճարում պապի ընտրության ժամանակ կատարվածի մասին: Ըստ կոնկլավի օրենքների` կարդինալները կարող են իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեարկել  օրական  չորս անգամ, քանի դեռ հավակնորդներից մեկը չի հավաքել ձայների երկու երրորդը:

Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների օգնությամբ, որոնք հետո այրվում են, այդպիսով սեւ ծուխը հասկացնել է տալիս, որ Հռոմի պապը դեռ չի ընտրվել: Իսկ եթե թեկնածունեից որեւէ մեկին հաջողվի հավաքել կարդինալների ձայների մեծամասնությունը, կրակին կավելացնեն հատուկ գունանյութ, որից ծուխը կդառնա սպիտակ: Այդ ավանդական նշանը տեղեկացնում է քվեարկության հաջող ավարտի մասին: