Միջազգային տենոլոգիական CeBIT – 2013 ցուցահանդեսում Հայաստանի պատվիրակությունը 250-ից ավելի հանդիպում է ունեցել: Այդ մասին մարտի 13-ին հայտարարել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովհսեփյանը: Մարտի 5-9-ը կայացած ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել են «Locator», «Lime Tech» եւ «X-Tech» ընկերությունները:

«Կցանկանայինք, իհարկե, տեսնել պետության առավել շահագրգիռ վերաբերմունքը: Մի ամբողջ շարք երկրներ, որտեղ IT-ն գերակա ճյուղ է համարվում, ցուցահանդեսին ներկայացնում էին պետական պաշտոնյաները: Այդուհանդերձ, մասնակցությունը բավական հաջող էր, համագործակցության պայմանավորվածությունէ ձեռքբեռրվել ռուս եւ չինացի գործընկերների հետ»,- նշել է Հովսեփյանը:

Նշենք, որ Հայաստանը  CeBIT ցուցահանդեսներին մանսակցում է 2000 թվականից:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am