56 տարեկան հասակում վախճանվել է Iron Maiden ռոք խմբի նախկին թմբկահար Քլայվ Բարրը։ Խմբի կայքում հաղորդվում է, որ ցրված սկլեռոզով տառապող Բարը մահացել է մարտի 12-ին՝ քնած ժամանակ։
Քլայվ Բարրը խմբին միացել էր 1979թ., 1980թ. մասնակցել էրդեբյուտային ալբոմի ձայնագրությանը, նաեւ՝ Killers եւ The Number of the Beast ալբոմների։ 1982թ. Բարրը լքել էր Iron Maiden-ը։
Rolling Stone-ը Բարրի կատարումն անվանել էր«խմբի գլխավոր բաղադրիչը», գրում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը։











