Արգենտինայի եւ Բրազիլիայի սահմանին «Իգուասու» ազգային արգելոց ժամանած զբոսաշրջիկների համար էքսկուրսիան վերածվել է հոգեբանական հարվածի: Նրանց աչքի առջեւ 38-ամյա կինը ցած է նետվել «Հրեշի երախ» 50 մետրանոց ջրվեժից:

Ինքնասպանը դպրոցական ուսուցչուհի Մոնիկա Պատրիսիա Հեքն է` արգենտինական Պուրետո-Էսպերանսա քաղաքից: Տեղական մամուլի տվյալներով, նա տեւական ժամանակ տառապում էր ծանր դեպրեսիայից եւ բուժում էր անցնում, որը, սակայն, որեւէ արդյունք չի տվել; Մահից մի քանի օր առաջ նա սոցցանցում գրել էր, թե պատրաստվում է վերջ տալ իր կյանքին:

«Հրեշի երախ» (Garganta del Diablo) ջրվեի մոտ կանգնածներից ոչ ոք չի էլ փորձել ետ պահել տարաբախտին, թեեւ նրա վարքը չէր մատնում իր ցանկությունը: Ի տարբերություն այլ ինքնասպանների, նա պարզապես նստել է քարին եւ սահել ցած:

Փրկարարները երկու օր որոնել են դին, ապա այն գտել գետի հոսանքով 20 կմ ցած: