Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծանոթացել է իր նստավայրին: Սենեկապետի եւ իր գխավոր օգնականի հետ նա անցել է սենյակներով եւ ողջունել անձնակազմին:
Նստվայրում բոլոր սենյակները, համաձայն Վատիկանում գործող կարգի, կնքվել էին Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո` մինչեւ նոր Պապի ընտրությունը: Վատիկանի ներկայացուցչի խոսքով` Ֆրանցիսկոսն առայժմ չի ծրագրում տեղափոխվել այդ ապարտամենտներ, որոնց պատշգամբը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի հրապարակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի Պապ էր ընտրվել մարտի 13-ին:











