Մեքսիկայի հարավի Նաթիվիթաս քաղաքում հրատեխնիկական նյութերի պայթյունը ինը մարդու կյանք է խլել, տասյնակ մարդիկ վնասվել են:

Ողբերգությունը կատարվել է տոնական շքերթի ժամանակ: Պայթյունը տեղի է ունեցել հրատեխնիկայով լի բեռնատարի վրա հրթիռ ընկնելու պատճառով, հայտնել են Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչները, գրում է «ԱիՖ»-ը:

Զոհերի քանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա: Ըստ իշխանությունների` տուժել է 45 մարդ, ըստ սոցիալական կայքերի հաղորդագրությունների` 70: