Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանից թռչելիս ընկել է Piper PA 31 թեթեւ մարդատար ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող երեք անձինք զոհվել են։
Օդանավակայանի ներկայացուցիչ Շենոն Վեզինան լրագրողներին հայտնել է, որ ինքնաթիռում գետնից կտրվելու պահից խնդիրներ են ծագել։ Օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն նրան չի հաջողվել, հայտնում է rbc-ն։
Չպարզված հանգամանքներում ինքնաթիռը բախվել է հանգարին եւ բռնկվել։ Հրդեհը ոչնչացրել է նաեւ հանգարին կից կայանած մի քանի ավտոմեքենաներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։











