Ուժեղ ձյունը կաթվածահար է արել երթեւեկությունը Հունգարիայի ավտոճանապարհներին, իսկ Մոսկվայի մայրուղիներում ջրահոսքեր են: Մոսկվայում ձյան առատ տեղումները շարունակվում են արդեն մի քանի օր:

Ձյան տեղումները կաթվածահար են արել երթեւկությունը Եվրոպայում:  Հունգարիայում մասնավորապես հազարավոր մարդիկ ստիպված են եղել  գիշերն անցակացնել ավտոճանապարհներին` իրենց մեքենաների մեջ: Հունգարիայի զինված ուժերն անգամ Т-72 տանկեր են ուղարկել` մեքենաներին օգնելու համար, հաղորդում է BBC-ին:  

Բուլղարիայում մեկ կին է զոհվել, Սոլվակիայում 19 հազար տուն հոսանքազրկվել է, Կոսովոյում ձյան հալոցքը հեղեղումներ է առաջացրել:

Ուկրաինայում ճանապարհային երթեւեկության առումով դժվարություններ են առջացաել Իվանովո –Ֆրանկովոյի, Անդրկարպատների, Լվովի եւ Ռովենսկի շրջաններում: Վերջին օրվա ընթացքում Լվովի մարզում փրկարարները 200 տրանսպորտային միջոց են դուրս հանել: Ճանապարհի երկայնքով բացվել են կետեր, որտեղ վարորդներն ու ուղեւորները կարող են սնվել եւ հոգեբանական օգնություն ստանալ:

Չեխիայում, Սլովակիայում եւ Լեհաստանում հետաձգվել է գնացքների երթեւեկությունը: Իսկ Մինսկի օդանավակայանում մարտի 15 –ին հետաձգվել է  15 չվերթ: