Լատվիայի Սեյմի պատգամավորները բախվել են ոստիկանության հետ, երբ վերջիններս փորձել են նրանց խանգարել պոկել ֆաշիստական համակենտրոնցման ճամբարների զոհերի լուսանկարները: Լուսանկարները փակցրել են հակաֆաշիստները` Ռիգայի Ազատության հրապարկում ներկայացված «կախաղանների» վրա:
Մի քանի հարյուր մարդ մասնակցել է Ռիգայում կայացած լատվիական ՍՍ-ի լեգեոներ Վաֆենի օրվան նվիրված երթին: Նրանք Օկուպացիայի թանգարանից շարժվել են դեպի Ազատության հուշարձան: Հենց այնտեղ էլ նրանց դիմավորել են հակաֆաշիստները, հաղորդում է mixnews.lv կայքը:
«Ամեն ինչ Լատվիային» միավորման երեք պատգամավորներ ճեղքել են ոստիկանական շղթան եւ տապալել ինստալացիաներից մեկը` պատռելով լուսանկարները: Ոստիկանությունն ստիպված է եղել ուժ կիրառել` նրանց հանգստացնելու համար: Խորհրդարանականներից ոչ ոք չի ձերբակալվել, քանի որ նրանք օգտվում են անձեռնմխելիությունից:
Միջոցառման ժամանակ ձերբակալվել է հինգ մարդ: «Ամեն ինչ Լատվիային» միավորումը որոշել է պահանջել երկրի ՆԳ նախարարի հրաժարականը` հակաֆաշիստների ակցիան չկանխելու համար:











