Հունգարիայում շարունակվում են մարտի 11-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքները: Մարտի 17-ի երեկոյան չորս հազար մարդ դուրս էին եկել Բուդապեշտի փողոցներ:
Նոր փոփոխությունները նախատեսում են կառավարության լիազորսություններն ընդլայնող մի շարք դրույթներ: Հունգարիայի Սահմանադրական դատարանը նախկինում այդ դրույթները ճանաչել էր որպես հակասահմանադրական: ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ տեղի ընդդիմությունը քննադատությամբ են հանդես եկել:
Ըստ բողոքողների` ընդունված փոփոխությունները «խաթարում են ժողովրդավարության եւ սահմանադրականության հիմքերը Հունգարիայում»: Ինչպես նաեւ երկրի նախագահ Յանոշ Ադերի հասցեին մեղադրանքներ են հնչել բռնապետական ռեժիմ հաստատելու փորձերի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փոփոխությունների ընդունումից անմիջապես հետո Բուդապեշտի խորհրդարանի առաջ բողոքի ցույցեր էին տեղի ունեցել:











