Ինդիանա նահանգում թեթեւ մարդատար Beechcraft Premier I ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Զոհվել է երկու մարդ:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռը սկսել է իջնել մեխանիկական խնդիրների պատճառով: Ընկնելիս այն բախվել է Սաութ Բենդ քաղաքի երեք բնակելի տների: Զոհվել են ինքնաթիռում գտնվող չորս մարդկանցից երկուսը: Մյուսները տեղափոխվել են հիվանդանոց: Երկրում զոհվածների մասին չի հաղորդվում:
Քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել երեք վիրավորներ, սակայն բուժանձնակազմը դժվարացել է պատասխանել` արդյոք այդ մարդիկ ինքնաթիռից են, թե՞ մոտակա տներից: Թափված ավիավառելիքի պատճառով տարհանվել են 200 բնակիչներ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը դուրս էր եկել Թալսա քաղաքից (Օկլահոմա նահանգ), գրում է NEWSru.com-ը:











