Նորվեգացի պարաշյուտիստները որոշել են փորձել ճակատագիրը Ռիո-դե-Ժանեյրոյում, որտեղ ոչ միայն ցած են իջել բազմամարդ շրջանում` առանց անհրաժեշտ թույլտվության, այլեւ չափազանց վտանգավոր մեթոդ են գտել դրա համար:

Տեսագրությունը, որտեղ թիմի անդամը թռչում է «մահից ընդամենը մի քանի մետրից», պարաշյուտիստները դրել են YouTube-ում:

Լյուդովիկ Վորզն ու Ջոկ Սոմմերը կազմակերպել են իրենց արկածային թռիչքը առավոտյան ժամը 5:45-ին, քանի որ գիտեին, թե տեղական մասնավոր ավիաընկերությունների չվերթները սկսվում են ժամը 6:05-ից գրում է The Daily Mail-ը:

Կարելի է տեսնել, թե ինչպես է էքստրեմալը թռչում ուղիղ երկնաքերների ուղղությամբ, եւ տպավորություն է, թե նա կբախվի իրարից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող շենքերին, սակայն նա փոխում է ուղին եւ անցնում երկնաքերների միջեւ: Երկուսն էլ բարեհաջող վայրէջք են կատարել բազմության ծափահարությունների ներքո: